Միջազգային

Թուրքիան պատրաստ է դերակատարում ունենալ ռուս-ուկրաինական հաշտեցման հարցում

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն իր հարցազրույցում անդրադարձել է ՌԴ-Ուկրաինա հակամարտությանը։ Նա նշել է, որ հաշտության կոչն ինքնին մեծ նշանակություն ունի․ «ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի կողմից դրա ընդունումը դրական քայլ է»։ 

Չնայած դժվարություններին՝ Ֆիդանը վստահություն է հայտնել, որ դրական փոփոխություններ կլինեն, քանի դեռ քաղաքական կամք կա։ Նա ընդգծել է, որ երկու կողմերն էլ մեծ կորուստներ ունեն, որոնք կգիտակցեն պատերազմի ավարտից հետո․ «Եթե բանակցությունները հիմնվեն պատժամիջոցների, ոչ թե պատերազմի վրա, դա նոր ուղղություն կբացի»։ 

Թուրքիայի դերի մասին խոսելով՝ Ֆիդանը նշել է․ «Եթե մենք պետք է դերակատարություն ունենանք հաշտության պահպանման գործում, որը ընդունելի է երկու կողմերի համար, մենք պատրաստ ենք, բայց երկու կողմերն էլ պետք է համաձայնեն»։