Միջազգային

Շերեմետևոյում արտակարգ վայրէջքի պատրաստվող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել

Մոսկվա-Դենպասար ինքնաթիռը, որը պատրաստվում էր արտակարգ վայրէջքի Շերեմետևոյում, բարեհաջող վայրէջք է կատարել։

Այդ մասին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ Շերեմետևո օդանավակայանում վթարային վայրէջք է իրականացնում Մոսկվա-Դենպասար թռիչքն իրականացնող ինքնաթիռը։ Խափանվել էր ինքնաթիռի շարժիչներից մեկը: