Միացյալ Նահանգների պատվիրակությունը ՄԱԿ-ում դադարել է միանալ ռուսաֆոբ որոշումներին. հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը։
«Եթե խոսենք Միացյալ Նահանգների և այստեղ՝ Ժնևում, ամերիկյան պատվիրակության մասին, կարելի է ասել, որ որոշակի տեղաշարժեր կան այն առումով, որ ԱՄՆ պատվիրակությունը դադարել է միանալ ռուսաֆոբ որոշումներին և որոշումների նախագծերին, որոնք առաջ են քաշվում ՄԱԿ-ի համակարգի տարբեր մարմիններում»,- ասել է դիվանագետը։