Միջազգային

Իրանում չեն բացառում ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներ

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի քաղաքական հարցերով խորհրդական, գեներալ Ալի Շամխանին չի բացառել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների արտաքումը։

«Շարունակվող արտաքին սպառնալիքները և Իրանի՝ ռազմական հարձակման թիրախ դառնալը կարող են հանգեցնել զսպող միջոցների ձեռնարկմանը, ինչպիսիք են ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների արտաքսումը և համագործակցության դադարեցումը: Բացի այդ, կարող է քննարկվել հարստացված նյութը անվտանգ վայր տեղափոխելու հարցը»,- գրել է նա X-ի իր էջում: