Միջազգային

Ոչ մի օգնություն Լիբանանին. ԱՄՆ-ն «վետո» է դրել

Վաշինգտոնը տեղեկացրել է Պարսից ծոցի երկրներին, այդ թվում՝ Կատարին և Սաուդյան Արաբիային, որ ներկա փուլում նրանց արգելվում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Լիբանանին։ Նրանք սպասում են ԱՄՆ-ի կողմից առաջադրված տնտեսական, քաղաքական և անվտանգության հետ կապված պայմաններին, Իրանի հետ հարաբերությունների զարգացմանը և Բեյրութի արձագանքին. այս մասին հայտնում է լիբանանյան «Al Akhbar» թերթը՝ հղում անելով արաբական դիվանագիտական աղբյուրներին։

Աղբյուրների համաձայն՝ այս չհայտարարված «վետոն» «առավելագույն ճնշման» քաղաքականության մաս է կազմում, որը կշարունակվի այնքան, մինչև Լիբանանի և Իսրայելի միջև խոչընդոտները վերացնելու և «Հեզբոլլահ»-ը զինաթափելու նպատակը չիրականացվի։ Նշվում է, որ ԱՄՆ-ի այս որոշումը չի սահմանափակվում միայն Լիբանանով, այլ վերաբերում է նաև Սիրիային։