Չինաստանը փորձում է համախոհներ գտնել՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանմանը։ Սա դիտարկվում է որպես Պեկինի փորձ՝ ձևավորելու համատեղ ճակատ՝ Վաշինգտոնի տնտեսական «հարփակումները» հետ մղելու համար։ Մինչ այժմ Չինաստանի նախաձեռնությունը մասամբ է հաջողվում, քանի որ մի շարք երկրներ չեն շտապում միանալ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսային պատերազմի հիմնական թիրախին. գրում է APnews-ը։
Աշխարհի շուկաների անկման ֆոնին Թրամփը չորեքշաբթի օրը որոշեց 90 օրով հետաձգել մաքսատուրքերի կիրառումը բազմաթիվ երկրների նկատմամբ՝ հայտարարելով, որ այդ երկրները պատրաստակամություն են հայտնում բանակցել ավելի շահավետ պայմանների շուրջ։
Չինաստանն, իր հերթին, հրաժարվել է բանակցությունների նախաձեռնությունից՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ի վարքագիծը անկեղծ չէ, հավելելով, որ «մաքսատուրքի պատերազմի մեջ կպայքարի մինչև վերջ»։ Ի պատասխան՝ Թրամփն ավելացրել է չինական ներմուծման մաքսատուրքի չափը՝ հասցնելով այն մինչև 125%։ Չինաստանը պատասխանել է ամերիկյան ապրանքների նկատմամբ այսօրվանից ուժի մեջ մտած 84%-անոց մաքսատուրքերով։
Պեկինը հիմնականում կենտրոնացել է Եվրոպայի վրա։ Չինաստանի վարչապետ Լի Ցյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի միջև կայացած հեռախոսազրույցը, ըստ աղբյուրների, «դրական ուղերձ է փոխանցել միջազգային հանրությանը»։ Չինաստանն ու ԵՄ-ը միմյանց համար հանդիսանում են ամենախոշոր առևտրային գործընկերներ։