Միջազգային

Թրամփը պատրաստ է Իրանի դեմ ռազմական ուժ կիրառել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջուկային գործարքին վերադառնալու վերաբերյալ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների ծրագրված հանդիպումից օրեր առաջ կրկնել է ռազմական գործողություններ սկսելու իր մտադրությունը, եթե Թեհրանը չընդունի նրա վերջնագիրը:

Թրամփը հայտնել է՝ դեմ չէ, որ Իրանը բարգավաճի և «հիանալի լինի», բայց թույլ չի տա, որ երկիրը միջուկային զենք ունենա։ ԱՄՆ նախագահը հայտնել է, թե իբր Թեհրանը հասկանում է դա։ Նա նաև կրկնել է անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառելու իր խոստումը և ասել, որ Իսրայելը կմասնակցի հնարավոր հարձակմանը:

«Եթե դա պետք է արվի ռազմական ճանապարհով, մենք դա կանենք ռազմական ճանապարհով: Իսրայելն ակնհայտորեն շատ ակտիվ կլինի դրանում: Նրանք կլինեն դրա առաջնորդները: Բայց մեզ ոչ ոք չի առաջնորդում: Մենք անում ենք այն, ինչ ուզում ենք», - վստահեցրել է Թրամփը: