Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը խոստանում է վերջ դնել անկայունությանը։
Գերմանիայի արտահերթ ընտրություններից 45 օր անց քաղաքական երեք ուժեր՝ կենտրոնամետ Քրիստոնեական-դեմոկրատական միությունը (ՔԴՄ), Քրիստոնեա-սոցիալական միությունը (ՔՍՄ) և ձախակենտրոն Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ՍԴԿ), համաձայնություն են ձեռք բերել կառավարություն կազմելու շուրջ։
ՔԴՄ առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը, որի թեկնածությունը առաջարդվելու է կանցլերի պաշտոնում, նշել է, որ չորս տարվա անկայունությունից հետո Գերմանիան վերադառնում է կայունության ուղի։ «Իմ ուղերձը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այն է, որ Գերմանիան կրկին ճիշտ ուղու վրա է», – ասել է նա։
Մերցի խոսքով՝ կառավարությունը կենտրոնանալու է Գերմանիան ժամանակակից և թվայնացված երկիր դարձնելու վրա։ Վարձավճարների վերահսկողության համակարգը կպահպանվի։
Նշենք, որ այժմ, կոալիցիոն կառավարություն ձևավորելուց առաջ, կողմերը պետք է հաստատեն համաձայնագրի տեքստը։ Ըստ հաղորդումների՝ այդ գործընթացը կտևի մոտ 10 օր, որից հետո՝ հավանաբար մայիսի առաջին շաբաթում, Ֆրիդրիխ Մերցը կընտրվի Գերմանիայի կանցլեր։