Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան կապեր ունի և՛ Իրանի, և՛ ԱՄՆ-ի հետ․
«Ես խոսել եմ իրանական կողմի հետ՝ նախքան ԱՄՆ մեկնելս և վերադառնալուց հետո։ Երկու կողմերին փոխանցել եմ նրանց ակնկալիքները։ Իմ խորհուրդն է՝ սկսել բանակցություններն ուղղակիորեն, առանց հապաղելու»։
Նա ընդգծել է, որ տարածաշրջանը նոր պատերազմի չի դիմանա, և Իրանի դեմ ռազմական գործողությունը կմեծացնի անկայունությունը․ «Եթե կողմերն օգտագործեն այս հնարավորությունը, խնդիրը կարելի է լուծել առանց ուժի»։