Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները ԵՄ-ի գործը չեն․
«Որքան հեռու լինի Եվրոպական միությունը այս հարցերից, այնքան լավ բոլորի համար», - հայտարարել է նա։
Ալիևը նշել է, որ զարմացել է, երբ տեղեկացել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի մեկնաբանությունների մասին, որոնք նա արել էր Ուզբեկստանում՝ Կենտրոնական Ասիայի առաջնորդների և ԵՀ ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ։ Ֆոն դեր Լայենը խոսել էր Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման մասին՝ Միջին միջանցքի զարգացմանը նպաստելու համար։
«Դա շատ տարօրինակ էր, քանի որ այդ միջանցքն արդեն գոյություն ունի, և Հայաստանը դրանում որևէ դեր չունի», - ընդգծել է նա։