Միջազգային

Թրամփը բարձրացրել է Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը մինչև 125 տոկոս

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը։ Այդ մասին նա գրել է Truth սոցիալական կայքում։

«Ես սույնով բարձրացնում եմ Չինաստանից գանձվող մաքսատուրքը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից մինչև 125%, որոշումն անմիջապես ուժի մեջ է մտնում։

Եվ հակառակը, հաշվի առնելով, որ ավելի քան 75 երկրներ կոչ են արել ԱՄՆ պաշտոնյաներին բանակցություններ վարել առևտրի, մաքսատուրքերի և արժույթի վերաբերյալ լուծումների շուրջ, ես թույլատրել եմ 90-օրով կասեցնել և այս ժամանակահատվածում զգալիորեն իջեցնել փոխադարձ մաքսատուրքը 10%-ով։ Այդ որոշումը նույնպես անմիջապես ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է նա։