Միջազգային

Հունգարիան ԵՄ-ում չի քվեարկի ԱՄՆ-ի դեմ պատասխան մաքսատուրքերի օգտին

Հունգարիայի կառավարությունը որոշել է Եվրամիությունում չաջակցել ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանմանելուն. այս մասին հայտնել է ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։ Հունգարիան կարծում է, որ ԱՄՆ-ի հետ առևտրային վեճը պետք է կարգավորել բանակցությունների միջոցով։

«Եթե Եվրամիությունն էլ սահմանի բարձր մաքսատուրքեր, դա լավագույն պատասխանը չի լինի ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսերին։ Լավագույն լուծումը բանակցություններն են։ Այդ իսկ պատճառով մենք չենք աջակցի այն առաջարկին։ Եվրոպական մաքսերը միայն կվատթարացնեն իրավիճակը և կհանգեցնեն գների բարձրացման, իսկ մենք չենք ցանկանում, որ հունգար ժողովուրդը տուժի դրանից», - ասել է Սիյարտոն M1 հեռուստաալիքով հեռարձակված տեսաուղերձում։