Հասարակություն

Հայտնաբերվել է մայթով երթևեկող կարգազանց վարորդը

Հայտնաբերվել է մայթով երթևեկող կարգազանց վարորդը

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի ավտոմեքենա երթևեկում մայթով, իսկ ուղևորը՝ նկարահանում ընթացքը։ Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել են մեքենայի մակնիշը, համարանիշը, ինչպես նաև վարորդի ինքնությունը։ Ապրիլի 8-ին օրինազանցը հայտնաբերվել է Երևանում։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ արտասահմանյան համարանիշներով «Մերսեդեսը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական