Միջազգային

«Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ լուրջ զրույցի». Դարչիև

Ռուսաստանը պատրաստ է լուրջ բանակցությունների ԱՄՆ-ի հետ՝ Վաշինգտոնի կողմից անօրինական եղանակով առգրավված դիվանագիտական գույքի վերադարձի վերաբերյալ. հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը՝ վաղը Ստամբուլում կայանալիք ռուս-ամերիկյան խորհրդակցություններին ընդառաջ։

«Մենք տրամադրված ենք լուրջ զրույցի՝ կապված Ռուսաստանից ապօրինաբար առգրավված դիվանագիտական գույքի վերադարձի հետ, ինչը կարևորագույն նշանակություն ունի երկկողմ հարաբերությունների՝ նորմալ հուն վերադարձի համար»,-նշել է Դարչիևը։