Անգլիայի թագավոր Չարլզ III-ը, որ տիկնոջ հետ քառօրյա պետական այցով Իտալիայում է, նշել է ամուսնության 20-ամյակը. գրում է Euronews-ը։ Նրանց պատվին Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան խնջույք է կազմակերպել Հռոմի Քվիրինալ պալատում։
Այցի ծրագիրը հագեցած է. սպասվում է միապետի ելույթը Իտալիայի խորհրդարանում, հանդիպում վարչապետ Ջորջ Մելոնիի հետ, այց Ռավեննա, որտեղ կնշվի նացիստական օկուպացիայից քաղաքի ազատագրման 80-ամյակը։
Նշենք, որ Չարլզ III-ը բուժվում է ուռուցքային հիվանդությունից: Մարտի վերջին նա ինքնազգացողության վատացման պատճառով չեղարկել էր մի շարք միջոցառումներ։