Միջազգային

«Սյունիքում ՌԴ հյուպատոսության բացումը համապատասխանում է տարածաշրջանի շահերին». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Սյունիքի մարզում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացմանը։  

«Մենք համոզված ենք, որ Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունեցող հարավային մարզում ՌԴ ներկայության հետևողական ընդլայնումը համապատասխանում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի և, ընդհանրապես, ողջ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին», - ասել է նա։ 

Զախարովայի խոսքով՝ հարցը քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման, ինչպես նաև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում։ Նա նշել է, որ մայիսին արդեն հստակություն կլինի հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ։