Միջազգային

Չինաստանը հերքել է Զելենսկու հայտարարությունը

Չինաստանը հայտարարել է, որ իր զինծառայողներին չի ուղարկել ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու։

«Չինաստանի կառավարությունը միշտ պահանջել է իր քաղաքացիներից հեռու մնալ զինված հակամարտության գոտուց, խուսափել ցանկացած ձևով ներգրավվածությունից, մասնավորապես՝ զերծ մնալ հակամարտության որևէ կողմի ռազմական գործողություններին մասնակցելուց», — ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

Հիշեցնենք՝ ապրիլի 8-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ երկու չինացիներ գերի են վերցվել՝ ռուսական բանակի կողմից կռվելիս։ Նա տեսանյութ էր հրապարակել գերի ընկածներից մեկի մասնակցությամբ։