Associated Press (AP) գործակալությունը կվերադառնա Սպիտակ տուն. Ամերիկյան դատարանը բավարարել է հայցը։
Հիշեցնենք՝ Թրամփի վարրաչակազմը AP-ի թղթակցին հեռացրել էր լրագրողական խմբից այն բանի համար, որ գործակալությունը հրաժարվել էր Մեքսիկական ծոցը անվանել Ամերիկյան:
Կոլումբիայի շրջանի մայրաքաղաքային դատարանի դատավոր Թրևոր Մակֆադենը, որը մի քանի տարի առաջ նշանակվել էր հենց Թրամփի կողմից, եզրակացրել է, որ AP-ին հեռացնելով՝ նախագահի վարչակազմը խախտել է Սահմանադրության Առաջին ուղղումը, որն ամերիկացիներին երաշխավորում է խոսքի ազատություն:
Միևնույն ժամանակ, Մակֆադենը հետաձգել է իր որոշման կատարումը մինչև կիրակի՝ վարչակազմի փաստաբաններին բողոքարկման համար ժամանակ տրամադրելու նպատակով: