Հրդեհ է բռնկվել Մոսկվայի Գոսպիտալնայա հրապարակում գտնվող ծննդատանը՝ 7-րդ հարկում։
Օպերատիվ ծառայությունների փոխանցմամբ՝ հրդեհաշիջման ընթացքում տարհանվել է 39 մարդ։ Միայն ծխապատ գոտուց՝ յոթերորդ հարկից դուրս է բերվել 29 քաղաքացի։ Ծննդատան պացիենտները և բուժանձնակազմը տեղափոխվել են հիվանդանոցի մեկ այլ մասնաշենք։
«Բռնկված հրդեհը մարվել է։ Տարածքի չափերը ճշգրտվում են։ Նախնական տվյալներով տուժածներ չկան»,- ասված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Նախնական տեղեկություններով՝ հրդեհի պահին յոթերորդ հարկում՝ կրակի գոտում մարդիկ չեն եղել։
Հավանական է, որ հրդեհը բռնկվել է պատճառը կարճ միացման պատճառով։