Միջազգային

Գիշերային ակումբի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի

Դոմինիկյան Հանրապետությունում գիշերային ակումբի տանիքի փլուզման պատճառով զոհերի թիվը հասել է 98-ի։ Եվս 150-ից ավելի մարդ վիրավոր է։

Զոհվածների թվում է հայտնի բեյսբոլիստ Օկտավիո Դոտելը։ Փրկարարները նրան դուրս են բերել փլատակների տակից, սակայն Դոտելը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։

Երկրի նախագահ Լուիս Աբինադերը ժամանել է դեպքի վայր և իր ցավակցությունները հայտնել զոհվածների ընտանիքներին։

Սանտո Դոմինգոյում գտնվող Jet Set գիշերային ակումբի տանիքը հանկարծակի փլվել էր երեքշաբթի գիշերը՝ ապրիլի 8-ին, երբ հայտնի մերենգե կատարող Ռուբի Պերեսը ելույթ էր ունենում։

Երաժշտի դստեր խոսքով՝ հայրը նույնպես հայտնվել է փլատակների տակ, փրկարարները դեռ չեն գտել նրան։

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ փլուզման պահին ակումբում կարող էր գտնվել մոտ 1000 մարդ։

Փրկարար ծառայության ղեկավարի խոսքով՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փլատակների տակ դեռ շատ տուժածներ կան։

Փրկարարական աշխատանքներին մասնակցում է շուրջ 400 մասնագետ։