ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
Միջոցառման ընթացքում նախատեսված է նախարար Լավրովի ելույթը, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների արտաքին գործերի նախարարների հետ։
Քննարկվելու են միջազգային օրակարգի առանցքային հարցեր, մասնավորապես՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, Հարավային Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում, ինչպես նաև առանձին երկրների հետ հարաբերություններին առնչվող ընթացիկ հարցեր։
Հիշեցնենք՝ այս տարի դիվանագիտական ֆորումը կանցկացվի ապրիլի 11-13-ը։