Միջազգային

«ՌԴ-ն պատրաստ է աջակցել տարաձայնությունները հաղթահարելու հարցում». Զախարովա

ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների վերաբերյալ տեղեկությունները: Նա նշել է, որ Ռուսաստանը մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակին:

Զախարովան կրկնել է Ռուսաստանի կոչը՝ ուղղված Երևանին և Բաքվին՝ զսպվածություն ցուցաբերելու և լարվածության թուլացմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ: «Բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով՝ քաղաքական և դիվանագիտական մեթոդներով», - ընդգծել է նա:

Նա հավելել է, որ Ռուսաստանը, ինչպես և նախկինում, պատրաստ է աջակցել գործընկերներին խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված մնացած տարաձայնությունները հաղթահարելու հարցում: Բացի այդ, ՌԴ-ն կշարունակի օգնություն ցուցաբերել տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման, սահմանի ապառազմականացման և հումանիտար խնդիրների լուծման գործում՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ համաձայնությունների: