Միջազգային

«Զանգահարում են ինձ, հետույքս համբուրում». Թրամփ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոր մաքսատուրքերի հրամանագրից հետո տարբեր երկրներից շատ են զանգահարում իրեն. 

«Այս երկրներից զանգում են ինձ և համբուրում հետույքս։ Նրանք անհամբեր սպասում են գործարք կնքելուն»,- ասել է Թրամփը նոր մաքսատուրքերն ուժի մեջ մտնելուց մի քանի ժամ առաջ։

Նա նկարագրել է օտարերկրյա առաջնորդներին, որոնք իր առջև «խոնարհվում են»՝ խուսափելու նոր մաքսերից. «Խնդրում եմ, պարոն, կնքեք գործարք։ Ես ամեն ինչ կանեմ, պարոն․ ասում են նրանք»,- հեգնել է Թրամփը։

Միաժամանակ, Թրամփը հայտարարել է, որ վստահ է իր որոշումներում. «Ես գիտեմ՝ ինչ եմ անում»։