Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք պատրաստ են փոքր քայլերով վստահության ամրապնդման միջոցառումներ սկսել։ Միաժամանակ, Ալիևը կրկնել է ՀՀ սահմանադրությունը փոխելու պահանջը։
«Ես բազմիցս հրապարակայնորեն հայտարարել եմ, թե ինչ ենք մենք ակնկալում Հայաստանից՝ մեր տարածքային ամբողջականության և նրանց սահմանադրության հետ կապված: Երբ դա արվի, և խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, այն ժամանակ Հարավային Կովկասի համար որևէ խոչընդոտ չի լինի՝ փորձել դառնալ ինտեգրված տարածաշրջան»,- ասել է նա «Դեպի նոր համաշխարհային կարգ» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ: