Միջազգային

«Ադրբեջանը չի կատարելու Եվրոպական դատարանի որոշումները»․ Ալիև

«Ադրբեջանը չի կատարելու Եվրոպական դատարանի որոշումները»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը չի կատարելու Եվրոպական դատարանի որոշումները։ Նա բացատրել է, որ պատճառը ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների կասեցումն է։

«Եթե պատվիրակությունը չի մասնակցում վեհաժողովի նիստերին և չի կարող քվեարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության համար, ապա այդ դատարանի՝ Ադրբեջանի վերաբերյալ որոշումները կհամարվեն անվավեր։ Մենք զրկված ենք ձայնի իրավունքից։ Մենք չենք քվեարկել այդ դատավորների օգտին և չգիտենք, թե ովքեր են նրանք», - նշել է Ալիևը։

2024 թվականի հունվարին ԵԽԽՎ-ն հրաժարվեց հաստատել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Բանաձևի ընդունման օգտին քվեարկել է 90 պատգամավոր, դեմ՝ 76, չորսը ձեռնպահ են մնացել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական