Միջազգային

Չինաստանը ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների վրա հավելյալ մաքսատուրքեր կսահմանի

Չինաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ ապրանքների վրա կսահմանվեն 84% մաքսատուրքեր՝ նախապես հայտարարված 34%-ի փոխարեն։

ԱՄՆ ապրանքների վրա հավելյալ մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն ապրիլի 10-ից։ 

Առևտրի նախարարությունը հայտնել է, որ ամերիկյան 12 կազմակերպություն ավելացվել է արտահանման վերահսկման ցուցակում, իսկ ևս 6 կազմակերպություն՝ «անվստահելի կազմակերպությունների» ցանկում։