Միջազգային

Մաքսատուրքերի նվազեցման համար ԵՄ-ն ԱՄՆ-ից պետք է գնի 350 միլիարդ դոլարի էներգիա

Եվրոպական միությունը ստիպված կլինի ԱՄՆ-ից գնել 350 միլիարդ դոլարին էներգիա, որպեսզի ազատվի Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերից, հայտարարել է ԱՄՆ նախագահը. այս մասին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Թրամփը՝ մերժելով Բրյուսելի առաջարկը՝ զրոյացնել ավտոմեքենաների և արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերը, եթե Թրամփն էլ նույնն անի։

Լրագրողի հարցին՝ արդյոք դա բավարար է, որպեսզի նա հրաժարվի մաքսատուրքերից, Թրամփը պատասխանել է․ «Ո՛չ, դա բավարար չէ»։

«Մենք 350 միլիարդ դոլարի դեֆիցիտ ունենք Եվրոպական միության հետ, և դա շատ արագ կվերանա։ Դա հեշտ ու արագ կարելի է վերացնել։ Նրանք պետք է գան և գնեն մեր էներգիան... եթե պարտավորվեն գնել նման քանակությամբ էներգիա, մենք կարող ենք մեկ շաբաթում վերացնել այդ 350 միլիարդը»։