Միջազգային

«ԱՄՆ-ն խոստացել է զորքերը պահել Լեհաստանում». Տուսկ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերի՝ Յասիոնկայում վերադասավորումը իրենց հետ քննարկվել է նախապես՝ շաբաթներ առաջ, և անակնկալ չէ: 

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն խոստացել է այդ զորքերը պահել Լեհաստանում, ինչը նշանակում է, որ «ԱՄՆ-ի զորքերի թիվը չի կրճատվի ոչ Լեհաստանում, ոչ էլ Եվրոպայում»: 

«Ես խոսում եմ այն երաշխիքների մասին, որոնք ստացել ենք ամերիկացիներից. հուսով եմ, որ դրանք կիրականանան»,- ասել է նա: