Եթե Իրանի հետ համաձայնություն չլինի, մենք կգնանք ռազմական տարբերակի։ Ես դա երկար քննարկել եմ Թրամփի հետ, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հանդիպման արդյունքներով։
«Իրանի միջուկային օբյեկտների ապամոնտաժումը պետք է իրականացվի ամերիկյան վերահսկողության և իրականացման ներքո։ Մենք երկուսս էլ միասնական ենք այն նպատակի մեջ, որ Իրանը միջուկային զենք չստանա», - ասել է Նեթանյահուն։
«Եթե դա հնարավոր լինի անել դիվանագիտական ճանապարհով, ամբողջությամբ, ինչպես դա արվեց Լիբիայում, ես կարծում եմ, որ դա լավ բան կլինի: Բայց ինչ էլ որ լինի, մենք պետք է համոզվենք, որ Իրանը միջուկային զենք չունենա»,- ասել է նա։