Միջազգային

Գիշերային ակումբի տանիքը փլուզվելու հետևանքով 13 մարդ է զոհվել

Սանտո Դոմինգո քաղաքի գիշերային ակումբի տանիքը փլուզվել է։ Պատահարի հետևանքով զոհվել է 13 մարդ, ևս 93-ը տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ․ հայտնում են Դոմինիկյան Հանրապետության ոստիկանությունից:

Դեռևս պարզ չէ, թե ինչն է եղել հայտնի «Jet Set» գիշերային ակումբի տանիքի փլուզման պատճառը: Ինչպես հաղորդում են տեղական զլմ-ները, միջադեպը տեղի է ունեցել երգիչ Ռուբի Պերեսի ելույթի ժամանակ։

Փլուզման գոտում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում: