Միջազգային

Բայրամովն Իսրայելի ԱԳ նախարարին է ներկայացրել խաղաղության գործընթացը

Աբու Դաբիում տեղի է ունեցել Ադրբեջանի և Իսրայելի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Գիդեոն Սաարի հանդիպումը։

Նրանք քննարկել են Ադրբեջանի և Իսրայելի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային ու համաշխարհային իրավիճակը: 

Ըստ ԱՊԱ-ի՝ նշվել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատման օգտին, ներառյալ՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորումը միջազգային իրավունքի հիման վրա: 

Բայրամովը Իսրայելի պաշտոնակցին տեղեկացրել է նաև ետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանի ներկա իրավիճակի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի մասին: