Միջազգային

Ակսյոնովի դեմ մահափորձի գործով մեղադրյալը խոստովանել է

Օքսանա Շևչենկոն, որ մեղադրվում է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ, դատարանում առաջին իսկ նիստում խոստովանել է իր մեղքը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

2025 թվականի փետրվարին Վլադիմիր Անանևի, Վլադիմիր Բոդնարի և Օքսանա Շևչենկոյի դեմ Ակսյոնովի մահափորձի նախապատրաստման գործով քրեական գործերը փոխանցվել են Հարավային շրջանային ռազմական դատարան: Մարտի 31-ին տեղի է ունեցել Բոդնարի գործով առաջին լսումը, որտեղ նա լիովին ընդունել է մեղքը: Ապրիլի 8-ին դատարանը կսկսի Անանևի գործի քննությունը: 

«Ես լիովին ընդունում եմ մեղքս»,- ասել է Շևչենկոն՝ պատասխանելով դատավորի հարցին՝ արդյոք նա ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը: