Գործարար Իլոն Մասկը բազմիցս փորձեր է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հետ պահել համաշխարհային մաքսատուրքերից, որոնք իրարանցում են առաջացրել միջազգային շուկաներում, գրում է The Guardian-ը։
Մասկի փորձերը ձախողվել են, Թրամփը նրան չի լսել, և սա, ըստ պարբերականի, ԱՄՆ նախագահի և աշխարհի ամենահարուստ մարդու միջև աճող տարաձայնության մասին։
Երկու աղբյուրներ հաստատել են, որ Մասկը մի շարք անգամներ փորձել է համոզել Թրամփին փոխել առևտրային մաքսատուրքերը, որոնք նա հայտարարել էր անցյալ հինգշաբթի մեծ թվով երկրների նկատմամբ, որոնցից շատերը ԱՄՆ-ի վաղեմի դաշնակիցներն են:
Աղբյուրները մանրամասներ չեն հրապարակել Մասկի և Թրամփի զրույցներից։ Բայց ԱՄՆ նախագահը, չի լսել նրան։
Հարկ է նշել, որ այսօր Մասկը վիրավորական գրառում է արել սոցցանցում՝ ուղղված Պիտեր Նավարոյին, որը Թրամփի առանցքային դաշնակիցն է և Սպիտակ տան առևտրային խորհրդականը և համարվում է մաքսատուրքերի ռազմավարության առաջնորդող ուժը:
Փորձագետները, սակայն, ակնկալում են, որ պառակտումը կլինի բարեկամական, և Մասկը կպահպանի սերտ կապերն ու ազդեցությունը նախագահի, ինչպես նաև ընդհանուր առմամբ ԱՄՆ քաղաքականության վրա: