Միջազգային

ԱՄՆ-ն բարձրացրել է չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը մինչև 104 տոկոս

ԱՄՆ-ն բարձրացրել է չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը մինչև 104 տոկոս։ Տուրքերի գանձումը կսկսվի չորեքշաբթի՝ ապրիլի 9-ից։ Այդ մասին հայտնում է Fox Business-ի թղթակից Էդվարդ Լոուրենսը՝ հղում անելով Սպիտակ տանը։ 

Նշվում է, որ նոր սակագները ուժի մեջ կմտնեն ապրիլի 9-ի ժամը 12:01-ին:

Սպիտակ տնից  ասել են, որ 104% հավելյալ մաքսատուրքերը ուժի մեջ են մտել, քանի որ Չինաստանը չի հանել իր պատասխան գործողությունները:

Կտրուկ նոր մաքսատուրքերը հաջորդում են նախագահ Թրամփի՝ անցյալ շաբաթ պատժիչ միջոցներ կիրառելու սպառնալիքին, եթե Չինաստանը չչեղարկի իր պատասխան 34% մաքսատուրքերը: Պեկինը մերժել է դա չեղարկել։