Անկարայի՝ Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու քայլերը կապված են Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար առաջադրված պայմանները կատարելու հետ. ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարելէ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Չաղրի Էրհանը՝ Ստեփանակերտի «Ղարաբաղ» համալսարանում ընթացող քաղաքական ֆորումում։
Նա ընդգծել է, որ Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, ինչպես նաև ստորագրի խաղաղության պայմանագիր: