Միջազգային

Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ հանդիպմանը կներկայանա ԱԳՆ մակարդակով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ստամբուլում ԱՄՆ-ի հետ նախատեսվող հանդիպմանը ՌԴ-ն կներկայանա արտաքին գործերի նախարարության միջոցով։ 

«Մեր կողմից մասնակցությունը կլինի ԱԳՆ-ի գծով։ Հետևաբար, համապատասխան տեղեկությունների սպասեք մեր գործընկերներից՝ արտաքին գործերի նախարարությունից»,-հայտարարել է Պեսկովը։

Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Մոսկվան և Վաշինգտոնը պատրաստվում են նոր հանդիպման՝ նպատակ ունենալով լուծել երկկողմ հարաբերություններում առկա խնդիրներն ու կարգավորել փոխադարձ կապերը։

«Առաջին հանդիպումն արդեն տեղի է ունեցել Ստամբուլում, այժմ նախապատրաստվում է երկրորդը»,-նշել էր Լավրովը։ ՌԴ-ԱՄՆ երկրորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 10-ին։