Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր վարչակազմը հաստատել է 1 տրիլիոն դոլարի «մոտակայքում» ԱՄՆ պաշտպանական բյուջեն:
«Մենք գիտակցում ենք ծախսերը, բայց բանակը մենք պետք է կառուցենք, և պետք է ուժեղ լինենք, քանի որ դուք հիմա այնտեղ շատ վատ ուժեր ունեք», - ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը հավելել է, որ իր վարչակազմը կհաստատի բյուջեն, որը կլինի «ամենամեծը, որը մենք երբևէ հատկացրել ենք բանակին»:
Թրամփի վարչակազմը դեռ պետք է հրապարակի 2026 ֆինանսական տարվա բյուջեի հայտը: Բյուջեի նախագիծը սպասվում է մինչև այս գարնան վերջը: