Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնեցկի մարզում Ուկրաինայի ԶՈւ կողմից երկու չինացի զինվորականի գերեվարումն «անհանգստացնող նշան» է:
«Չինաստանը դարձել է երրորդ երկիրը՝ Իրանից և Հյուսիսային Կորեայից հետո, որի զորքը սատարում է Ռուսաստանին: Բայց կա կարևոր տարբերություն՝ չինացիներն արդեն ուղղակիորեն մարտեր են վարում Ուկրաինայի տարածքում»,- ասել է նա:
«Չինացի զինվորականներն արդեն կռվում են Ուկրաինայի տարածքում, և դա պահանջում է ԱՄՆ-ի և Պեկինի արձագանքը»,- շեշտել է նա։
Զելենսկին հանձնարարել է արտգործնախարարությանը և պաշտպանության նախարարությանն՝ անհապաղ կապ հաստատել չինացի գործընկերների հետ և պաշտոնական պարզաբանումներ պահանջել:
Նա ընդգծել է, որ Ուկրաինան չի կարող միաժամանակ պատերազմել մի քանի երկրի դեմ և ակնկալում է, որ ԱՄՆ-ն այս հարցը կքննարկի նախ և առաջ Կիևի, ոչ թե Մոսկվայի հետ: