ԱՄՆ Նավատորմի փոխծովակալ Շոշանա Չաթֆիլդը, որը բարձր պաշտոն էր զբաղեցնում ՆԱՏՕ-ում, պաշտոնանկ է արվել։ Սա եղել է Թրամփի վարչակազմի կողմից իրականացվող ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների «մաքրման» քաղաքականության շրջանակում. այս մասին «Reuters»-ին հայտնել են իր աղբյուրներ։
Պենտագոնը դեռևս պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը։ Սակայն աղբյուրների հաղորդմամբ՝ դաշնակից երկրներն արդեն տեղեկացվել են Չաթֆիլդի պաշտոնից հեռացման մասին։
Չաթֆիլդը, ով հանդիսանում էր ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեում ԱՄՆ ռազմական ներկայացուցիչը, ԱՄՆ Նավատորմի մի քանի կին գեներալներից մեկն է։ Նա նաև առաջին կինն էր, ով գլխավորել է Նավատորմի ռազմական քոլեջը՝ այդ պաշտոնում ծառայելով մինչև 2023 թվականը։
Նրա պաշտոնանկությունը, որի մասին առաջինը հայտնել է «Reuters»-ը, նոր հարված է Պենտագոնին՝ ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ պաշտոնանկ արվեց գեներալ Թիմոթի Հոն՝ Ազգային անվտանգության գործակալության և Կիբեռհրամանատարության ղեկավարը։