Միջազգային

«ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ է վարում Իրանի հետ»․ Թրամփ

ԱՄՆ-ն և Իրանն ուղիղ բանակցություններ են վարում։ Շաբաթ օրն այս երկու երկրների միջև գրեթե ամենաբարձր մակարդակով շփումներ տեղի կունենան, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն գերադասում է Իրանի միջուկային զարգացումների հարցը լուծել բանակցությունների միջոցով, ինչը համապատասխանում է նաև Թեհրանի շահերին։ Թրամփը հայտարարել է նաև, որ նախընտրում է Իրանի հետ գործ ունենալ, «քան հակառակը» և նշել է, որ Իսրայելը նույնպես կցանկանար խուսափել էսկալացիայից։

Թրամփը հավելել է, որ եթե ​​Իրանի հետ բանակցությունները ձախողվեն, Իրանն իր կարծիքով՝ մեծ վտանգի առաջ կկանգնի։