Միջազգային

«ԱՄՆ-ն մեր դեմ պատերազմ է վարել». Մեդվեդև

Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ անհայտ պատերազմ է վարել՝ միջուկային հավասարակշռությունը պահպանելով միայն ձևականորեն: Նրա կարծիքով՝ այդ քաղաքականությունը վտանգի տակ է դրել աշխարհը՝ սպառնալով երրորդ համաշխարհային պատերազմով: 

Իր Telegram-ալիքում Մեդվեդևը նշել է, որ 15 տարի առաջ ստորագրված СНВ-III պայմանագիրը չի նվազեցրել միջուկային պատերազմի վտանգը, և դրա պատճառը ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների դիրքորոշումն է: 

«Ինչ-որ պահի նրանք որոշեցին, որ կարելի է Ռուսաստանի հետ պահպանել միջուկային հավասարակշռություն՝ միաժամանակ մեր դեմ անհայտ պատերազմ վարել՝ անսահմանափակ պատժամիջոցներով, իսկ հետո նաև՝ իրենց զենքով ու մասնագետներով: Սա աշխարհը կանգնեցրեց երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի առաջ: Բայդենի՝ խելագարության եզրին գտնվող վարչակազմը, սակայն, պնդում էր, որ միջուկային հակամարտության վտանգ չկա»,- գրել է Մեդվեդևը: