Միջազգային

Ֆիլիպիններում հրաբուխը մոտ 4 կմ բարձրությամբ մոխրի սյուն Է արտանետել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ֆիլիպինների կենտրոնական Նեգրոս կղզու Կանլաոն հրաբուխը մոտ 4 կմ բարձրությամբ մոխրի և ծխի սյուն Է արտանետել. հայտնել է Ֆիլիպինների Հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտի մամուլի ծառայությունը X սոցցանցում:

Նշվում է, որ ժայթքման հետևանքով առաջացել է մոտ 4 հազար մետր բարձրությամբ ծավալային կոր շլեյֆ, որը շարժվում է դեպի հարավ-արևմուտք: Հրաբխի ժայթքումը սկսվել է ապրիլի 8-ին՝ Երևանի ժամանակով 00:51-ին: Հրաբխի շրջանում հայտարարվել է վտանգի երրորդ մակարդակ։ Սա ենթադրում է հրաբխային ակտիվության բարձրացում և հանկարծակի ժայթքումների հավանականություն։

Կանլաոնը Ֆիլիպինների ամենամեծ հրաբուխներից մեկն է։ Նրա բարձրությունը 2435 մ է, իսկ հիմքի տրամագիծը՝ 30 կմ: Վերջին անգամ այն ժայթքել է անցյալ տարվա դեկտեմբերին: