Իսրայելը մտադիր է մոտ ապագայում վերացնել ԱՄՆ-ի հետ առևտրի դեֆիցիտը և խոչընդոտները։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով։
«Մենք կվերացնենք ԱՄՆ-ի հետ առևտրային դեֆիցիտը: Մենք մտադիր ենք դա անել շատ արագ: Կարծում ենք, որ դա ճիշտ է, և մենք նաև մտադիր ենք վերացնել առևտրային խոչընդոտները, մի ամբողջ շարք առևտրային խոչընդոտներ, որոնք անհարկի են դրվել: Իսրայելը կարող է օրինակ ծառայել շատ երկրների համար, որպեսզի դա անեն»,- ասել է նա: