Ես հիանալի հարաբերություններ ունեմ Էրդողան անունով մարդու հետ. նա ինձ դուր է գալիս, ես էլ՝ նրան, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես շատ-շատ լավ հարաբերություններ ունեմ Թուրքիայի և նրա ղեկավարի հետ։ Էրդողանին ասել եմ, որ նրանք արել են մի բան, որը ոչ ոք չի արել 2000 տարվա ընթացքում՝ Թուրքիան վերահսկողություն է հաստատել Սիրիայում»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հավելել է, որ Թուրքիայի նախագահն «իսկապես դաժան է և շատ խելացի»:
«Եթե երբևէ խնդիրներ ունենաք Թուրքիայի հետ, ես կարող եմ օգնել լուծել դրանք, բայց դուք պետք է խելամիտ լինեք»,- ասել է Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին: