ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում է կայացրել՝ թույլատրելով Դոնալդ Թրամփի վարչակազմին վենեսուելացի միգրանտների արտաքսման համար կիրառել 18-րդ դարի ռազմական ժամանակների օրենքը։ Սակայն դատարանը պարտադրել է յուրաքանչյուր դեպքում անցկացնել նախնական դատական լսումներ։
Վարչակազմը պետք է ապահովի «իրավացի ժամկետ»՝ վենեսուելացիներին դատարան դիմելու համար։ Դատական գործընթացները պետք է տեղի ունենան Տեխասում, ոչ թե Վաշինգտոնում։
Որոշումը արգելում է միգրանտների անհապաղ արտաքսումը Սալվադորի հակասական համբավ ունեցող բանտ։