Միջազգային

Թրամփի պատճառով որքա՞ն գումար են կորցրել հարուստները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «մաքսատուրքային» քաղաքականության ֆոնին աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը կրճատվել է 208 մլրդ դոլարով. հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր «միլիարդատերերի ինդեքսը»։

Ինդեքսում ընդգրկված մարդկանց կեսից ավելին արձանագրել են կորուստներ, իսկ միջին անկումը կազմել է 3,3%: Մասնավորապես, շատ են տուժել ամերիկացի միլիարդատերերը.

  • Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կորցրել է 17,9 մլրդ դոլար,
  • Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունը կրճատվել է 15,9 մլրդ դոլարով:
  • Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը կորցրել է 11 միլիարդ դոլար
  • Christian Dior, Bulgari և Loro Piana ապրանքանիշերի LVMH ընկերության բաժնետեր Բեռնար Առնոն կորցրել է 6 միլիարդ դոլար:

Նշվում է, որ սա Bloomberg-ի «միլիարդատերերի ինդեքսի» 13 տարվա պատմության մեջ չորրորդ ամենախոշոր մեկօրյա անկումն է և ամենամեծը՝ COVID-19 համաճարակի ժամանակից հետո:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Թրամփը մաքսատուրքեր սահմանեց մոտ 200 երկրների ներմուծվող ապրանքների համար: