ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Իսրայելի վարչապետի այցը տեղի է ունենում ԱՄՆ առևտրային քաղաքականության փոփոխությունների ֆոնին։
Թրամփն Իսրայելի նկատմամբ 17% մաքսատուրք է սահմանել, ինչն զգալիորեն բարձր է այլ երկրների համար սահմանված 10% մաքսատուրքերից: