Միջազգային

«Պատրաստ ենք բանակցել ԱՄՆ-ի հետ». ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոմիությունը ԱՄՆ-ին առաջարկել է արդյունաբերական ապրանքների շարժի համար փոխադարձ զրո մաքսատուրքեր, քանի որ ԵՄ-ը փորձում է կանխել տրանսատլանտյան առևտրային պատերազմը։

«Մենք պատրաստ ենք բանակցել Միացյալ Նահանգների հետ։ Իրապես, մենք առաջարկել ենք արդյունաբերական ապրանքների համար «զրո առ զրո» մաքսատուրքեր, ինչպես արդեն հաջողությամբ իրականացրել ենք շատ այլ առևտրային գործընկերների հետ։ Եվրոպան միշտ պատրաստ է լավ պայմանավորվածությունների»,-հայտարարել է ֆոն դեր Լայենը՝ հավելելով, որ այդ առաջարկը արվել էր մինչ անցած շաբաթ նախագահ Թրամփի կողմից լայնածավալ նոր մաքսատուրքերի հայտարարումը։