Միջազգային

Տեխասում կարմրուկից դպրոցական երեխա է մահացել

Տեխասում արձանագրվել է կարմրուկով հիվանդ երկրորդ երեխայի մահվան դեպքը։ Կարմրուկի բռնկումը, որն սկսվել է 2024 թվականի հունվարի վերջին, այդ նահանգում հանգեցրել է մոտ 500 վարակման դեպքի և արդեն տարածվել է ԱՄՆ-ի 22 նահանգներում։

Տեխասի առողջապահության դեպարտամենտի հաղորդմամբ՝ մահացածը դպրոցահասակ չպատվաստված երեխա էր, որն նախկինում որևէ քրոնիկ հիվանդություն չի ունեցել։ Երեխան մահացել է հինգշաբթի օրը՝ հիվանդանոցում, կարմրուկից առաջացած թոքային անբավարարության հետևանքով։

Սա կարմրուկից երեխաների շրջանում մահվան երկրորդ դեպքն է Տեխասում՝ բռնկման սկզբից ի վեր։ Առաջին դեպքը նույնպես կապված է չպատվաստված լինելու հետ։ Բռնկման աղբյուրը համարվել է Գեյնս շրջանը, որտեղ պատվաստումների մակարդակը կազմում է մոտ 82%, ինչը զգալիորեն ցածր է անհրաժեշտ 95%–ից։ Այս շեմն է համարվում բավարար՝ հանրային իմունիտետի ձևավորման և չպատվաստված անձանց պաշտպանելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով դեպքին, հայտարարել է. «Եթե բռնկումը շարունակվի, մենք շատ կոշտ միջոցներ կձեռնարկենք»։