Միջազգային

Չինաստանի, ՌԴ-ի և Իրանի ներկայացուցիչներն այսօր կհանդիպեն

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ այսօր և վաղը Մոսկվայում փորձագիտական ​​մակարդակով հանդիպումներ տեղի կունենան Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի միջև՝ քննարկումներ իրականացնելու տարբեր հարցերի, այդ թվում՝ միջուկային խնդրի շուրջ։

Բաղային նաև հայտնել է, որ Նովրուզի ընթացքում փորձագիտական ​​հանդիպում է կայացել Իրանի և եվրոպական երեք երկրների միջև։